Խնդիրներ կունենանք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ. Կոստանյանը՝ անցումային արդարադատության մասին

 

 

 

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիրքորոշումն անցումային արդարադատության վերաբերյալ կախված է այն հանգամանքից, թե սահմանադրական արդարադատության 3 բաղադրիչներից ո՞րը կընտրվի։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում։

«Սահմանադրական արդարադատությունը 3 կոմպոնենտ ունի՝ դատական իշխանությանը փոխարինող, այսինքն՝ արդարադատություն իրականացնող, արդարադատությանն օժանդակող եւ վնասների փոխհատուցման մեխանիզմներ։ ԵԽ անդամ երկրներում դատական իշխանությանը փոխարինող մարմին ստեղծելը եվրոպական կոնվենցիայով արգելված է, ուստի այդ մոդելն ընտրելու դեպքում լուրջ խնդիրներ կունենանք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ»,- նշեց պատգամավորը:

Երկրորդ բաղադրիչը՝ արդարադատությանն օժանդակող մարմինը, ըստ Կոստանյանի, ստեղծվում է այն երկրներում, որտեղ քննություն իրականացնող մարմին չկա կամ չկա դրա նկատմամբ վստահություն: «Իսկ երրորդ՝ վնասների փոխհատուցման մեխանիզմները ստեղծվում են վնասների փոխհատուցման եւ անձանց հետ ավելի համատարած աշխատելու հետ կախված։ Ես չգիտեմ՝ վարչապետի դիրքորոշումը կոնկրետ ո՞ր ուղղությամբ է»,- հավելեց պատգամավորը։

 

 

Նա, այնուամենայնիվ, համաձայնեց, որ դատական իշխանության նկատմամբ անվստահություն կա. «Ես բազմիցս խոսել եմ, որ բազմաթիվ խնդիրներ կան արդարադատության եւ արդարադատության որակի հետ կապված, ինչի լուծումը կհանգեցներ հանրության վստահելիության աճին: Դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացման խնդիրն օրհասական է, եւ օրհասական էր մեկ տարի առաջ»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նախկին գլխավոր դատախազը նշեց՝ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Սահմանադրության հիմքով պետք է դատական իշխանության բարեփոխման ու արդարադատության որակի բարձրացման միջոցներ ձեռնարկել:

 

Աղբյուր՝https://news.am/arm/news/469539.html

 

 

Be the first to comment on "Խնդիրներ կունենանք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ. Կոստանյանը՝ անցումային արդարադատության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ