Փաշինյանի և Ռուբեն Վարդանյանի բանավեճը հայտնվեց համացանցում․ (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնի է, ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ դիմել է վարչապետին`

նշելով, որ դա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք, ուստի կարելի է խոսել թվերից:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

«Մենք կարող ենք շատ բան խոսել, բայց բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն:

Ի՞նչ կարող եք անել, որ մեր երկրում, որի ապագայի համար բոլորս ենք անհանգստանում, լինի կանխատեսելիություն»,-ասաց Վարդանյանը։

 

 

 

Փաշինյանը պատասխանեց.

«Տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել:

Հիմա անընդհատ տարբեր մարդիկ խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին. այդ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել:

 

 

Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզում եք՝ ինձ ցմահ միապե՞տ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա»։

Փաշինյանը նաև նշեց, որ կայունության գործոնը լինելու է այն, որ ժողովուրդն է որոշելու՝ ով լինի իշխանության, իսկ եթե լինեն ուժեր, որ ցանկանան անկայունություն մտցնել, այդ ուժերն իրենց պատասխանը կստանան միարժեք և աներկբա.

«Թող որևէ մեկը դրանում չկասկածի: Հետո լաց կլինեն, կասեն՝ քաղբանտարկյալ ենք և այլն, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում:

Որևէ մեկը չի կարող Հայաստանում անկայունություն մտցնել, ես դա ձեզ երաշխավորում եմ:

 

 

 

Ընդ որում` անկայունություն ասելով նկատի ունեմ ապօրինի որևէ գործունեություն:

Բոլորը ազատ են օրենքով սահմանված քաղաքական գործունեություն իրականացնել, մենք այդ հնարավորությունը տալիս ենք, բայց կոկորդիլոսի արցունքներ պետք չէ թափել, ասել` մենք Ռուսաստանի բարեկամն ենք, մեզ բան են ասում:

 

 

 

Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է ու Հայաստանը, թող որևէ մեկը իրեն չհամարի Ռուսաստանի էքսկլյուզիվ բարեկամը Հայաստանի Հանրապետությունում»։

Մանրամասները ստորև տեսանյութում՝

 

 

Աղբյուրը ` info24.am

Be the first to comment on "Փաշինյանի և Ռուբեն Վարդանյանի բանավեճը հայտնվեց համացանցում․ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ