Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի․ Քոչարյանի պաշտպանական թիմ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան: Այդ մասին հայտարարում է Քոչարյանի պաշտպանական թիմը։

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր մարտի 15-ի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

 

 

Դատարանը մերժել էր նաև պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ նաև արձանագրել է՝ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:

 

 

 

Be the first to comment on "Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի․ Քոչարյանի պաշտպանական թիմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ