«10 000-ական դրամ է բաժանվում դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Քոչարյանի աջակիցներին». նախկին ոստիկան

Քիչ առաջ դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող քաղաքացիներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ իրենց մեջ կա մի մարդ, ով հենց նոր խոստովանեց, որ գումար է վերցրել Սաքո անունով մի մարդուց, ով ոստիկանության գնդապետ է եղել: Նա նշեց, որ Սաքո անունով անձնավորությունը 10 000-ական դրամ է բաժանում դատարանի դիմաց Քոչարյանին աջակցող մարդկանց, որպեսզի բողոքի ակցիա իրականացնեն:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

 

Ոստիկանները փորձում են մանրամասներ իմանալ այդ մարդուց: Քաղաքացին նշում է, որ ինքը նույնպես նախկինում ոստիկանության աշխատակից է եղել:

Հավաքվածները բղավում են «ամոթ, ամոթ»:

 

 

 

 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը:

 

 

 

Աղբյուրը ` mamul.am

Be the first to comment on "«10 000-ական դրամ է բաժանվում դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Քոչարյանի աջակիցներին». նախկին ոստիկան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ