Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը կբողոքարկվի Մարտի 1-ի տուժողների կողմից:

 

Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով»,-նշել է Վահե Գրիգորյանը:

 

Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան:
Աղբյուր՝ 1in.am

Be the first to comment on "Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու որոշումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ