Վերաքննիչը քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքները կքննի հունիսի 12-ին

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները կքննվեն հունիսի 12-ին:

Վերաքննիչ քրեական դատարանից «Ազատությանը» հայտնել են, որ գործի քննությունը վարույթ է ընդունվել, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:

 

 

 

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ։

 

 

 

Be the first to comment on "Վերաքննիչը քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքները կքննի հունիսի 12-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ