Ռոբերտ Քոչարյանը ժամանեց դատարան. մեկնարկեց նրա գործով բողոքների քննությունը (լուսանկարներ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության կողմից ներկայացված բողոքների քննությունը:

Քիչ առաջ դատարան ժամանեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Դատարանում է նաեւ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նիստից մեկ ժամ առաջ արդեն իսկ դատարանի բակում բողոքի ակցիաներ էին իրականացվում ի պաշտպանություն եւ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի:

Քիչ առաջ դատարան ժամանեց նաեւ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Դատախազությունը մասնավորապես բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվել էր մայիսի 18-ին:

 

 

 

Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

 

 

 

 

 

 

 

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանը ժամանեց դատարան. մեկնարկեց նրա գործով բողոքների քննությունը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ