Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց:

Դատարանը քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Արմեն Դանիելյանին, որին միացան գործով մյուս մեղադրյալների՝ Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի պաշտպանները:

 

 

 

Միջնորդության դեմ առարակել էին թե՛ մեղադրող դատախազները եւ թե՛ տուժող կողմը:

Դատարանը դեռ չի անցել բողոքների քննությանը: Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոփոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

 

 

 

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ