Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ քո եւ քո անցած ուղու հանդեպ, ապա՝ մեր ընդհանուր գործի. Կոտայքի մարզպետ

«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ՝ իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։

Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ…

Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա»։

 

 

 

 

 

Այս մասին ասված է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում.

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ եւ մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության եւ իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։

 

 

 

Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար եւ խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլեւս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, եւ գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու»,-ասված է մարզպետի գրառման մեջ:

Մարզպետի գրառումից կարելի է ենթադրել, որ խոսքը Սասուն Միքայելյանի երեկվա խոսքերի մասին է:

Հիշեցնենք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ մի քանի նիստերին բացակայելուց հետո երեկ եկել էր խորհրդարան։ Լրագրողների հետ զրույցում Միքայելյանն անդրադարձել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:

 

 

 

 

 

Նա նշել էր, որ ինքն ու Պետրոսյանը միասին աշխատել են, ինքը շտաբ է վերցրել, Պետրոսյանին նշանակել շտաբի պետ եւ աշխատել են: Ռ. Պետրոսյանը ցանկացել է դառնալ դեմք, թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին Միքայելյանը դեմ է քվեարկել, չի միջամտել ընտրություններին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

Աղբյուրը ` armtimes.com

Be the first to comment on "Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ քո եւ քո անցած ուղու հանդեպ, ապա՝ մեր ընդհանուր գործի. Կոտայքի մարզպետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ