Սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ.Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը նշել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների պայմաններում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի սփյուռքի հետ կապերը և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է:

Իր հերթին, Արա Նաջարյանը նշել է, որ սփյուռքը ոգեշնչվել է նոր Հայաստանով:

Գլենդելի քաղաքապետը տեղեկացրել է, որ տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում բազմաթիվ սփյուռքահայերի համար հայրենիքում ստեղծվել են ապրելու և գործարարությամբ զբաղվելու անհրաժեշտ պայմաններ։

 

 

 

 

Ըստ Նաջարյանի, այժմ սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ և սփյուռքում ուրախ են, որ Հայաստանը գտնվում է հուսալի ձեռքերում։ Նա հատուկ ողջունել է Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինայնանին Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակումը​։

 

 

 

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Արա Նաջարյանը քննարկել են Հայաստանի ապագային, կառավարության նպատակներին և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։

 

 

 
Աղբյուրը ` azatutyun.am

Be the first to comment on "Սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ.Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ