Զինվորականները արդեն հուլիսին 20-ից,30%-ով ավելի բարձր աշխատավարձ կստանան:Բաբկեն Թունյան

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրել է.

«Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի։ Օրինակ, ԱԺ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի 10 -ապատիկի չափ աշխատավարձ, նախարարները՝ 12-ապատիկի չափ։

Բազային աշխատավարձն էլ իր հերթին որոշվում է ըստ նվազագույն աշխատավարձի մեծության։ Այն պետք է լինի նվազագույն «կեղտոտ» (ներառյալ եկամտային հարկը) աշխատավարձի 80%-ից 120% միջակայքում։

 

 

 

Հիմա տեսեք
Նվազագույն աշխատավարձը այսօր 55 հազար դրամ է։ Հարկերը ներառյալ՝ 71.4 հազար դրամ։
Բազային աշխատավարձը այդ գումարի 92.6%-ն է՝ 66 140 դրամ, ինչն էլ դրված է պետական բյուջեով աշխատավարձի ֆոնդի հաշվարկման հիմքում։

Հիմա ի՞նչ կլինի, եթե նվազագույն աշխատավարձը 55 հազարից դառնա 63 հազար դրամ և մնացածը մնա նույնը։
Նվազագույն աշխատավարձի մեծությունը կդառնա 81.8 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը)։
Ըստ այդ, բազային աշխատավարձը պետք է լինի 75.7 հազար դրամ (81.8 հազարի 92.6%-ը)։ Ու ըստ այդ էլ պատգամավորը կստանա ոչ թե 661.4 հազար դրամ, այլ՝ 757 հազար դրամ։

 

 

 

 

68 հազար նվազագույն աշխատավարձի (կեղտոտ՝ 88) դեպքում բազայինը ավելի մեծ թիվ կլինի։ Առնվազն 70 հազար դրամ (եթե 80%-ով հաշվենք): Իսկ եթե հիմիկվա 92.6%-ը հիմք վերցնենք, կստացվի 81 հազար դրամ։

Մենք չենք ուզում մեր աշխատավարձը բարձրացնել: Ինչպես նաև մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաներինը։ Մենք ուզում ենք, որ այն մարդիկ, ովքեր նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են ստանում, միայն իրենք օգտվեն։

Դրա համար 68 հազարը մեզ համար ընդունելի կլինի միայն այն դեպքում, երբ բազային աշխատավարձի չափը չի փոխվի։ Կարծում եմ՝ այս հարցում մեր և կառավարության մոտեցումները նույնն են»:

 

 

 

Бабкен Тунян

Be the first to comment on "Զինվորականները արդեն հուլիսին 20-ից,30%-ով ավելի բարձր աշխատավարձ կստանան:Բաբկեն Թունյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ